Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է». Շիրակ Բունիաթյան

359
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 00:40
«Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է». Շիրակ Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է։ Պահնորդական ընկերության հերթափոխը տեղափոխվեց Վայք։

Հուսանք՝ նոր արկածներ չեն որոնի և այլևս կարիք չի առաջանա համայնքի բնակիչներով այնտեղ գնալու և բան հասկացնելու։

Համայնքը զորավոր է, դե իսկ Ամուլսարն էլ՝ մեր ուժի ու ոգեշնչման ամենագլխավոր նախադրյալը»։