Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կա՞ ինչ-որ պարզաբանում». Լոռու մարզպետը Երևանի կենտրոնում ձեռք է բերել բազմաբնակարան շինություն

347
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 23:10
«Կա՞ ինչ-որ պարզաբանում». Լոռու մարզպետը Երևանի կենտրոնում ձեռք է բերել բազմաբնակարան շինություն

Հայտարարագրերի ռեեստրում հրապարակված է տեղեկատվություն այն մասին, որ 2019 թվականին Լոռու մարզպետ Ադրեյ Ղուկասյանը Երևանի կենտրոնում ձեռք է բերել անշարժ գույք: «Բազմաբնակարան բնակելի շենքը՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը» բաժնում հայտարարագրվել է մեկ շինություն՝ որպես համատեղ սեփականություն:

Հայտարարագրերի ռեեստրում հրապարակված տեղեկատվությունը
Հայտարարագրերի ռեեստրում հրապարակված տեղեկատվությունը

«Կա՞ ինչ-որ պարզաբանում»,- այս հարցի վերաբերյալ գրել է դիվանագետ Արա Պապյանը: