Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Լավ արված ասֆալտը չի դիտարկվելու որպես մեղմացուցիչ հանգամանք». Գարեգին Միսկարյան

385
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 23:45
«Լավ արված ասֆալտը չի դիտարկվելու որպես մեղմացուցիչ հանգամանք». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույս ունեմ, որ կառավարող ուժը էնքան խելամտություն ունի, որ իր մի քանի արկածախնդիր անդամների կողմից արված անհեռանկար ներդրումների համար չի գնա Ամուլսարի հանքի շահագործման փորձի։ Հակառակ դեպքում, մարդկանց սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար սպասվող բողոքի ակցիաների ու դրանց ճնշելու փորձերի պատճառով վարակի տարածման ուժգնացման պատասխանատվությունն էլ է կրելու կառավարող ուժը։ Ու լավ արված ասֆալտը, կամ շատ արված ասֆալտը չի դիտարկվելու որպես մեղմացուցիչ հանգամանք»: