Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

739
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 15:10
Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։