Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Դատարանը քննում է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու քրգործի կարճման դեմ բողոքի քննությունը

398
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 13:45
Դատարանը քննում է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու քրգործի կարճման դեմ բողոքի քննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քննվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրգործի կարճման դեմ տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը։

Կողմերին լսելուց հետո դատավորը հայտարարել է․ «Դատարանն այսօր գործի քննությունը չի ավարտում։ Լսելով ձեր ամփոփիչ դժգոհությունները՝ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 10։00-ին»։