Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք

245
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 22:05
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, ևս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։