Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

«Կարևոր տեղեկություն մեր «բնիկ» համաքաղաքացիների համար». Արման Եղոյան

207
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 20:15
«Կարևոր տեղեկություն մեր «բնիկ» համաքաղաքացիների համար». Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա նաև շատ կարևոր տեղեկություն Երևանի կենտրոնում, իրենց հայրերից ու պապերից ժառանգած բնակարաններում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար։ Սրանք մինչև 1975-ը կառուցված շենքերի բնակարանների գույքահարկի օրինակներ են։ Ո՞վ է, որ ապրում է Աբովյան փողոցի վրա գտնվող 120 ք/մ-անոց բնակարանում և հնարավորություն չունի կամ չի ցանկանում ներկայիս 19․414 դրամի փոխարեն 2026-ին 55․884 դրամ գույքահարկ վճարել։ Կամ ո՞վ է Թումանյան փողոցի վրա ապրող մեր այն համաքաղաքացին, ով հիմա համայնքային բյուջե է վճարում տարեկան 2344 դրամ, և համարում է, որ հարկ է վճարել, ու ոչ մի կերպ համաձայն չի 2026-ին վճարել 13․945 դրամ։

Էս բնակարանների տերերից ո՞ր մեկն է ունեզրկման վտանգի առաջ կանգնել։ Մտավորականը հասարակության նյարդն է, առաջինը պիտի զգա ցավն ու տեղյակ պահի ամբողջ մարմնին, ոչ թե՝ անիմաստ աղմուկ բարձրացնի ու խուճապ տարածի»։