Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

«Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել». Էդուարդ Շարմազանով

266
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 01:05
«Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել, Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնել, զգալիորեն բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Շատ ավելի իրական է բաժանումն ազգային և ապազգային ուժերի։ Իրական ջրբաժանը մեր օրերում անցնում է Հայ առաքելական եկեղեցին պաշտպանողների և նրա վրա ցեխ շպրտողների, Արցախը պաշտպանողների և Ալիևին կառուցողական գործիչ համարողների, հայ ավանդական ընտանիքի արժեքները կրողների և ԼԳԲՏ համայնքի հակաարժեքներն արմատավորողների միջև»: