Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.

Վաղը պայթեցման եղանակով հողին են հավասարեցնելու «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստը

214
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 18:25
Վաղը պայթեցման եղանակով հողին են հավասարեցնելու «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստը

2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց-Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց-Սևանի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։

Հիշեցնենք, որ վերջին 1 տարում 2 խոշոր հրդեհ է բռնկվել «Ձյունիկ-սառնարան»-ում: