ԱՄՆ-ն խստացնում է արտահանման սահմանափակումները Ռուսաստանի դեմ․ այն կանդրադառնա նաև Հայաստանի վրա
![]() Միացյալ Նահանգները խստացրել է արտահանման վերահսկման կանոնները՝ Ռուսաստանի ապրանքների մատակարարման համար: Հունիսի 29-ին ուժի մեջ են մտել՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) երկու նոր կանոնները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, Չինաստանին և Վենեսուելային արտահանման արտոնագրերի տրամադրմանը, գրում է РБК-ն: Առաջին կանոնը չեղարկում է ամերիկացի արտահանողների համար նախկինում կիրառված բացառությունը, համաձայն որի, նրանք Ռուսաստան առանց արտոնագրի առկայության կարողանում էին մատակարարել լայն սպառման ապրանքատեսակներ, որոնք նախատեսված էին սովորական սպառողների համար: Ցանկում ընդգրկվել են գործիքային և մեքենաշինության, հեռահաղորդակցման, ծրագրային ապահովման ու տեխնոլոգիաների ոլորտների տասնյակ ապրանքատեսակներ, ներառյալ սենսորներ, լազերներ, օդանավերի շարժիչների արտադրության համար նախատեսված սարքավորումներ։ Այդպիսի սարքավորումների արտահանման համար այժմ կպահանջվի ամերիկյան իշխանությունների հատուկ թույլտվությունը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
