Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.

«Ցավով տեղեկացա Կարեն Չիլինգարյանի մահվան մասին»․ Էդմոն Մարուքյան

189
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 15:15
«Ցավով տեղեկացա Կարեն Չիլինգարյանի մահվան մասին»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով և մեծ ափսոսանքով տեղեկացա, որ մահացել է ԵԼՔ դաշինքի թիմակից գործընկեր Կարեն Չիլինգարյանը։ Կարենի հետ ծանոթացել եմ ԵԼՔ դաշինքի ժամանակ, և ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել 2017թ. խորհրդարանական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Չիլինգարյան ընտանիքին, Կարենի ընկերներին և հարազատներին»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը մահացել է ավտովթարից․ նա 29 տարեկան էր։