Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Գերմանիայի ոստիկանությունը բացահայտել է մանկապիղծների ամենամեծ ցանցը

2932
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 17:35
Գերմանիայի ոստիկանությունը բացահայտել է մանկապիղծների ամենամեծ ցանցը

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի կիբերհանցագործությունների դաշնային ոստիկանության ստորաբաժանումը բացահայտել է մանկապիղծների ամենամեծ ցանցը, հաղորդում է Deutsche Welle-ն։
Ըստ ոստիկանության՝ այս ցանցում հնարավոր է ներգրավված լինի մոտ 30 հազար մանկապիղծ:
Ցանցում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր պահում և տարածում են մանկական պոռնոգրաֆիական նյութեր, ինչպես նաև նրանք, ովքեր կասկածվում են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արդարադատության նախարար Պետեր Բիզենբախը:
Հետաքննությունը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին՝ Քյոլնի մերձակայքում 27-ամյա զինվորականի ձերբակալությամբ: Այս տարվա մայիսին նա տեղափոխվել է հոգեբուժարան: