Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. կա զոհ

1432
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 15:30
Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. կա զոհ

Հունիսի 29-ին ադրբեջանա-իրանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները կանխել են խոշոր խմբաքանակի թմրանյութերի մուտքը երկիր, գրում է turan.az-ը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանապահներն օդ են կրակել և նախազգուշացրել, սակայն կանգ առնելու կոչին սահմանախախտները կրակ են բացել: Պատասխան կրակից հետո սահմանախախտներից մեկը սպանվել է, մյուսը դիմել է փախուստի։ Տարածքը զննելու ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ և շուրջ 33 կգ թմրանյութ, որոնք թաքցված են եղել պարկում: