Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

«Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է»․ Արսեն Թորոսյան

199
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 14:25
«Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները՝ ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: