Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.

Վթարային ջրանջատում՝ Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

175
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 03:15
Վթարային ջրանջատում՝ Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝

Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի 1, Գրիբոյեդով 15, 15ա, 26, Ն. Զարյան 21-140 հասցեներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 21, 23, 24, 25, 26, 27 հասցեներն իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12 - 21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 37, 39, 41, 45 - 67 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտաս անցուղին իր այգիով, Արաբկիր բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։

Կենտրոն վարչական շրջանի՝ Իսահակյան, Կորյուն, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-33, Պուշկին 48, Լալայանց 47ա, Թումանյան 21, 35-40, Սարյան 1, Տերյան 42-91, Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի, Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Ցեղասպանության թանգարանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ջրամատակարարումը։

Շենգավիթ վարչական շրջանի՝ Թամանցիների, Եսայան, Թաթիկ Սարյան, Խաչիկյան փողոցների, Մասիսի փողոցն իր նրբանցքներով, Արշակունյաց պողոտայի 69-380, Ֆրունզե 54-150, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: