Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կորոնավիրուսի դեմ բուժվող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից». ԱՆ խոսնակ

1573
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 10:45
«Կորոնավիրուսի դեմ բուժվող պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից». ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի մամուլի քարոտւղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»: