Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իրանն Ինտերպոլից պահանջում է ձերբակալել Թրամփին

2649
Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ., 17:10
Իրանն Ինտերպոլից պահանջում է ձերբակալել Թրամփին

Իրանի դատական համակարգն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և 30 այլ անձանց ձերբակալելու որոշում է կայացրել, ովքեր, ըստ Թեհրանի, պատասխանատու են հունվարի 3-ին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (IRGC) գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար, փոխանցում է Associated Press-ը։ Ըստ Թեհրանի դատախազ Ալի Մեհրերի՝ Թրամփը և մյուսները մեղադրվում են «սպանության և ահաբեկչության մեջ»:
Դատախազի խոսքով՝ Իրանը մտադիր է արդարություն փնտրել նույնիսկ այն ժամանակ, երբ Թրամփը դադարի զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Բացի այդ, Իրանը ցանկանում է, որպեսզի Թրամփը ներառվի «Ինտերպոլի» միջազգային հետախուզվողների ցուցակում։ «Ինտերպոլը» դեռևս չի մեկնաբանել Իրանի իշխանությունների պահանջը: