Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.

«Ըստ իրավաբանների՝ հանրությունը պետք է պատանդ դառնա ինչ-որ տեքստերի, որոնք մշակել է ՀՀԿ-ն». Սուրեն Սահակյան

238
Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ., 21:20
«Ըստ իրավաբանների՝ հանրությունը պետք է պատանդ դառնա ինչ-որ տեքստերի, որոնք մշակել է ՀՀԿ-ն». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստացի, հարգարժան շատ «իրավաբանների» համար «սահմանադիր», «հանրային կամք», «ժողովուրդ» երևույթները երրորդական նշանակություն ունեն։ Նրանց համար, կարծես, հանրությունը գոյություն ունի, որպեսզի ապահովի էն դրույթների/կարգավորումների կյանքի կոչելը, որոնք իրենց սովորեցրել են տարբեր կրթական հաստատություններում։ Այլ կերպ ասած՝ ոչ թե օրենքներն են հանրային հարաբերությունները կարգավորելու համար, այլ հանրությունն ա օրենքի կենսագործումն ապահովելու համար․ ոչ թե օրենքն ա հանրության համար, այլ հանրությունն ա օրենքի համար։ «Իրավաբաններն» իրենց խոսքը, մտքերը չեն բխեցնում իրավունքից, այլ՝ միայն գրած օրենքներից։ Տպավորություն ա ստեղծվում, որ նրանց համար մարդը, ժողովուրդը, հանրությունը պետք ա պատանդ դառնան ինչ-որ տեքստերի և եթե մեծամասնության իղձերը, մղումները, ցանկությունները չեն համապատասխանում նշված տեքստերին, ապա մեծամասնությունը պետք ա ենթարկվի տեքստերին։ Տեքստերին, որոնք իր հարատևությունն ու անպատժելիությունը ապահովելու համար մշակել ա Հանրապետական կուսակցությունը։ Դա ողջամիտ ու հասկանալի կլիներ, եթե կարգավորումներն ընդունված լինեին գիտակցված, ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, առանց կեղծիքների անցկացված հանրաքվեներում կամ լեգիտիմ ընկալվող ինստիտուտների կողմից։ Էս դեպքում, դրանք հանրային պայմանավորվածություններ կդառնային, որոնք խախտելը կհանգեցներ պատժի ու հանրությունը դա կպահանջեր։

Մեր իրականության մեջ չկա համարակալված (օրենքների հոդվածների տեսքով) որևէ պայմանավորվածություն, որն ընդունվել ա ժողովրդի մեծամասնության կողմից։ Հանրային վտանգն էն ա, որ էդպիսի պայմանավորվածություններ չկան, ոչ թե էն, որ կան, բայց խախտվում են։

Եթե էդ գրված կարգավորումները հանրության համար նույնքան կարևոր լինեին, որքան՝ «իրավաբանների» համար, ապա 2018 ապրիլ-մայիսին տեղի չէին ունենա իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։ Դրանք տեղի են ունեցել ո՛չ միայն ԱԺ-ն ու կառավարությունը մերժելու համար, այլ՝ ժողովրդի բոլոր իրավունքների պերմանենտ ոտնահարումը սպասարկած այլ ինստիտուտները մերժելու համար ևս։ Հիմա «իրավաբանները» մեկը մյուսի հետևից հոդվածներ են վկայաբերում՝ ցույց տալու, թե ինչու ժողովրդի՝ սահամադրի, կամքը հնարավոր չի ի կատար ածել։

Էս քննադատությունը կառավարող ուժի «իրավաբաններին» էլ ա ուղղված, որոնք մտել են էդ թվերի (հոդվածների համարների) արանքը ու իրենց փաստարկները փորձում են կառուցել՝ մյուս «իրավաբանների» բերած թվերին (հոդվածներին) իրենց թվերը (հոդվածները) հակադրելով։ Կառավարող ուժը նաև իր մեղքի մեծ բաժինն ունի նրանում, որ հանրության մեջ ոչ մի պայմանավորվածություն չկա։ Կառավարող ուժը, նաև իրավաքաղաքական համակարգի կազմաքանդումը դանդաղեցնելով, նպաստել ա էս իրավիճակի առաջացմանը»: