Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

Իրինդ գյուղի ջրամբարում 36-ամյա տղամարդ է խեղդվել

960
Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ., 10:40
Իրինդ գյուղի ջրամբարում 36-ամյա տղամարդ է խեղդվել

Հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ-ի (ծնված 1984թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։