Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.

Վարդենիսում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել. նա պայմանագրային զինծառայող էր

578
Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 19:30
Վարդենիսում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել. նա պայմանագրային զինծառայող էր

Վարդենիսում հունիսի 27-ին 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել:

Երևանյան փողոցի տներից մեկի բնակիչ 1979թ. ծնված տղամարդը տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Նա խոհանոցի սեղանին թողել է գրություն, որում դիմել էր մորը, քրոջը, եղբորը ու հորեղբոր որդուն, ներողություն խնդրել նրանցից, իսկ վերջիններից խնդրել էր՝ «մորս լավ կնայեք»:

Դեպքից օրեր առաջ վերջինս վիճել էր կնոջ հետ, ով երեխաների հետ տնից հեռացել էր:

Հայտնի է, որ ինքնասպանություն գործածը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող էր: