Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կրկին խոշոր հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում

858
Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 14:40
Կրկին խոշոր հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում

Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։

Ավելի վաղ հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև՝ Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հիշեցնենք, որ նույն ՍՊԸ-ում խոշոր հրդեհ էր բռնկվել նաև 2019-ի օգոստոսի 19-ին:

Կրկին խոշոր հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում