Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը

294
Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 13:05
Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտնում է. «Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։

Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների շնորհիվ:

Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրսգրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում»։