Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.

«Հանրապետությունը դե ֆակտո մնացել է առանց ՍԴ-ի». Արտակ Գալստյան

376
Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 23:35
«Հանրապետությունը դե ֆակտո մնացել է առանց ՍԴ-ի». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ նախկին անդամները հրաժարվում են կատարել սահմանադրության՝ օրենքի պահանջը:
Ավելին, փոփոխությունները ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ, Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը գնացին արձակուրդ և Ալվինա Գուլումյանին նշանակեցին, որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանը հստակ գիտեր, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվում է նաև Ալվինա Գուլումյանի լիազորությունները:
Ի դեպ, Ալվինա Գուլումյանը ներկայանում է աշխատանքի և հայտարարում է, որ իրեն ոչ ոք չի ծանուցել, որ ինքը այլևս ՍԴ դատավոր չէ:
Ըստ ՍԴ օրենքի, եթե դադարեցվում են ՍԴ նախագահի և փոխնախագահի լիազորությունները, ապա օրենքի ուժով ՍԴ նախագահ է դառնում տարիքով ավագը, մեր դեպքում ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:
Բայց որպեսզի Աշոտ Խաչատրյանը ստանձնի պաշտոնը ՍԴ-ն դա պետք է ամրագրի աշխատանքային որոշմամբ, որի համար անհրաժեշտ է քվորում:
Այսօր ՍԴ-ում մնացել են 7 դատավոր, որպեսզի քվորումը կայանա, անհրաժեշտ է մինիմում հինգ դատավորի մասնակցություն, նախկին ռեժիմի դատավորները ՍԴ չեն գալիս, քվորում չի ապահովվում, Աշոտ Խաչատրյանը չի կարողանում ստանձնել ՍԴ նախագահի լիազորությունները:
Արդյունքում առկա է ՍԴ ճգնաժամ, այլ կերպ ասած Հանրապետությունը դե ֆակտո մնացել է առանց ՍԴ-ի:
Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից և տվյալ դեպքում, երբ ՍԴ նախկին դատավորը իրեն դնում է ակնհայտ «ռետինե խողովակի» տեղ, ո՞վ պետք է նրան ծանուցի այն մասին, որ իր ՍԴ անդամի լիազորությունները դադարեցված են:
Այսպես՝
ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Այսինքն՝ երբ ՀՀ ում առկա է սահմանադրության խախտում կամ ճգնաժամ, ՀՀ Նախագահը պարտավոր է արձագանքել և միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար:
Այստեղից բխում է, որ ՀՀ Նախագահը պետք է գրություն ուղարկի ՍԴ, որով ՍԴ դատավորներին, հատկապես ամենախելացի Ալվինա Գուլումյանին հայտնի, որ
1. երկրում փոփոխվել է սահմանադրության 213-րդ հոդվածը և ՍԴ անդամներից երեքը այլևս ՍԴ անդամ չեն
2. Հրայր Թովմասյանը արդեն ՍԴ նախագահ չէ
3. Օրենքի ուժով ՍԴ նախագահի պարտականությունները պետք է կատարի Աշոտ Խաչատրյանը:
Այ եթե սույն գրությունը ստանալուց հետո, իրենց «ռետինե խողովակի» տեղ դրած ՍԴ ամենախելացի նախկին դատավորները կշարունակեն իրենց ազգադավ գործունեությունը, այն է՝ չլինելով ՍԴ դատավոր, կշարունակեն իրականացնել ՍԴ դատավորի կարգավիճակից բխող գործողություններ, ապա նրանց պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ Քրեական Օրենսգրքի 300-րդ հոդվածով, իսկ օժանդակողներին՝ ՍԴ այլ դատավորներ, աշխատակազմ և այլն 38-300-րդ հոդվածով, որը, ի դեպ, նախատեսում է ազատազրկում 15 տարի ժամկետով»: