«Այսօր ձեզ համար եփելու եմ հեղափոխական բորշչ». Միքայել Մինասյան
«Այսօր ես կպատմեմ ձեզ, թե ինչու եմ մեր հանդիպումների համար ընտրել խոհանոցը: Պատասխանը շատ պարզ է. բաղկացած է երեք մասից»,- այսօր «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: «Պատասխան համար 1՝ ընտրել եմ խոհանոցը, որ իրար հետ բացահայտենք էլիտաների իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այս ճաշը, ոնց են փող աշխատում և այլն: Երկրորդ պատճառն այն է, որ խոհանոցն ամենամոտիկն է իրականությանը. երբ դու մտնում ես խոհանոց «անջատում ես live-ը», որովհետև բացելով քո սառնարանը՝ դու տեսնում ես, թե արդյոք այնտեղ ավելացել են քո սիրած բաները, թե պակասել: Խոհանոցը իրականությունն է: Եվ 3-րդ ամենակարևոր պատասխանը՝ ես այսօր ձեզ համար եփելու եմ հեղափոխական բորշչ, և մենք իրար հետ կհասկանանք, թե ովքեր և ինչ ձևով եփեցին այդ ճաշը, որը կանգնել է ժողովրդի կոկորդին՝ թունավորելով ներկան ու ապագան»,- ասել է Մինասյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00