Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.

«Կալանավորման որոշումը կբողոքարկվի». Աբրահամ Մանուկյանի պաշտպան

311
Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 19:50
«Կալանավորման որոշումը կբողոքարկվի». Աբրահամ Մանուկյանի պաշտպան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ, 10-օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին: Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ. Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ. կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողություններն, ըստ էության, ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը: Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա, ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները, ինչն առոչինչ է դարձնում հիմնավոր կասկածը: Ուշագրավ է, որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է, որը գտնվում է նախաքնության փուլում՝ ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»: