Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Պետք է մտածենք մի աշխարհի մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ»․ Մերկել

3026
Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 17:40
«Պետք է մտածենք մի աշխարհի մասին, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ»․ Մերկել

Եվրոպան պետք է հաշվի առնի մի նոր իրողություն, որտեղ ԱՄՆ-ն այլևս համաշխարհային առաջնորդ չէ, ինչպես նախկինում էր։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ եվրոպական թերթերին տված հարցազրույցում, գրում է Guardian-ը:
«Եվրոպացիները մեծացել են այն գիտակցումով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե Միացյալ Նահանգները հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չստանձնել այդ դերը, ապա մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,- ասել է Մերկելը:
Մեկնաբանելով Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմի մի մասի կրճատման հանգամանքը՝ Մերկելը նշել է, որ զորքերն օգնում են պաշտպանել ոչ միայն Գերմանիան և ՆԱՏՕ-ի եվրոպական մասը, այլև՝ ամերիկյան շահերը: