Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.

«Գիտեմ՝ դժվար է, բայց հեշտ պետություն կառուցել հնարավոր չէ»․ Ն․ Բաղդասարյան

318
Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 23:50
«Գիտեմ՝ դժվար է, բայց հեշտ պետություն կառուցել հնարավոր չէ»․ Ն․ Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն Էնֆիաջյան, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում մեր կողմից ապագայում վճարվելիք գույքահարկի գումարների չափերը նվազում, այլ ոչ թե ավելանում են: Այլ հարց է, որ գույքահարկ չվճարողը, պետք է սկսի որևէ պահից վճարել, թե՝ ոչ, ընդ որում հասկանանք ինչո՞ւ ես վճարեմ, իսկ մի այլ բնակավայրում բնակվողը՝ ոչ:
P.S. Գույքահարկի գումարով պետք է կառուցվեն համայնքային ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, և դա մեր գումարներով, այսուհետև մենք ենք կառուցում մեր համայնքը, տեր լինենք մեր համայնքին և պահանջենք: Գիտեմ՝ դժվար է, բայց հեշտ պետություն կառուցել հնարավոր չէ: Առողջ եղեք»։