Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պակիստանում օդաչուների 30%-ը կեղծել են արտոնագրերը

2879
Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 12:20
Պակիստանում օդաչուների 30%-ը կեղծել են արտոնագրերը

Պակիստանում քաղավիացիայի յուրաքանչյուր երրորդ օդաչուն թռիչք իրականացնելու իրավունք չունի, քանի որ արտոնագրերը կեղծված են: Այս մասին Պակիստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել է ավիացիայի նախարար Գուլամ Սարվար Խանը, հայտնում է CNN-ը
Ներքին ավիաուղիները սպասարկող 860 օդաչուից 262-ն «անձամբ չեն հանձնել քննությունը» ու այդ ծառայության դիմաց վճարել են այլ անձի:
Պակիստանը թռչելու իրավունքից զրկել է բոլոր այն օդաչուներին, որոնց արտոնագրերը կեղծված են:
Խոսքը 150 օդաչուի մասին է։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին Պակիստանում կործանվել էր Airbus A320 ինքնաթիռը։ Հետաքննության նախնական զեկույցի համաձայն՝ պարզվել էր, որ օդաչուները վայրէջքի ժամանակ տարված են եղել կորոնավիրուսի թեման քննարկելով ու փորձել են վայրէջք կատարել՝ դեռևս չբացված անիվներով: