«Փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում, ՍԴ ճգնաժամը հաղթահարված կլինի». Վահե Գրիգորյան
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունները պատմական են: Անդրադառնալով ՍԴ երեք դատավորների և նախագահի հայտարարությանը, Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Ցավում եմ, որ նման հայտարարություն է տարածվել: Կարծում եմ, որ այս հայտարարությունը և նման շատ այլ հայտարարություններ շատ երկար ժամանակ ՀՀ իրավագիտական, քաղաքագիտական մտքի քննության առարկան են լինելու»: Անդրադառանալով այն հանգամանքին, որ երեկ Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած դիմումը, Վահե Գրիգորյանն ասաց. «Դա նրանց իրավունքն է: Ես չեմ ուզում դրան անդրադառնալ»: ՍԴ դատավորը չցանկացավ խոսել նաև ԲՀԿ-ի դիմումի մասին։ Հարցին, թե ՍԴ ճգնաժամը հաղթահարվա՞ծ է, Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանադրական այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում, միանշանակ, հաղթահարված է»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36