Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նիժեգորոդսկում տեղադրել են Ստալինի արձանը

1169
Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 21:00
Նիժեգորոդսկում տեղադրել են Ստալինի արձանը

ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Բոր քաղաքում հունիսի 24-ին բացվել է Իոսիֆ Ստալինի արձանը: Միջոցառմանը ներկա է եղել 400 մարդ: Տեղի կոմունիստները երկար ժամանակ փորձել են քաղաքում հուշարձան կանգնեցնել, սակայն դա նրանց չի հաջողվել: Վերջիվերջո, Ստալինի արձանը տեղադրել են գործարար, Կոմունիստական կուսակցության մարզային ճյուղի ղեկավար Ալեքսեյ Զորովի հողատարածքում:

Նիժեգորոդսկում տեղադրել են Ստալինի արձանը

Բրոնզե արձանը պատրաստվել է Զորովի պատվերով՝ Մոսկվայում: Արձանի բարձրությունը հասնում է 3 մետրի:

Սակայն գործարարի այս քայլերը քաղաքապետարանը չի ողջունել, սկսվել է քննություն:

Զորովն էլ կարծում է, որ հողատարածքն իրենն է, ուստի ինքն իրավունք ունի այն տնօրինել իր հայեցողությամբ:

Նշենք, որ կոմունիստները 2019-ին Ստալինի արձանը տեղադրել են նաև Նովոսիբիրսկում՝ կուսակցության տարածքային մասնաճյուղի բակում:

Այսօր ՌԴ-ում կա Ստալինի ավելի քան 100 արձան ու կիսանդրի, իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների մեծ մասը կողմ է Ստալինի արձանների վեր խոյացմանը: