Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

Ամենայն հավանականությամբ, Խրուշչովի որդին ինքնասպան է եղել

1645
Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 18:50
Ամենայն հավանականությամբ, Խրուշչովի որդին ինքնասպան է եղել

Ինչպես հայտնել ենք, ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ 84-ամյա Սերգեյ Խրուշչովը, հունիսի 18-ին մահացել է գլխին ստացած հրազենային վիրավորումից, հայտնում է Associated Press-ը: Ոստիկանությունը, սակայն, չի հայտնաբերել ոչ մի ապացույց, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել կամ հարձակում է եղել: Իրավապահները հակված են ինքնասպանության վարկածին, հետաքննությունը կասեցվել է, քրեական գործ չի հարուցվել:

Սերգեյ Խրուշչովը կնոջ հետ ԱՄՆ-ում էր 1990-ականներից, 1999-ին նա ստացել էր քաղաքացիություն: Կնոջ՝ Վալենտինա Գոլենկոյի խոսքերով՝ Սերգեյ Խրուշչովը վերջին ժամանակներում բողոքում էր ծերության բերած դժվարություններից:

Նրա մարմինը կդիակիզվի, իսկ մոխիրը կթաղվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանում՝ հոր կողքին: