Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Եվրոպային սպառնում է նավթի դեֆիցիտ

3139
Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 18:25
Եվրոպային սպառնում է նավթի դեֆիցիտ

Հաջորդ տասնամյակում Եվրոպան կարող է բախվել նավթի դեֆեցիտի հետ, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Shift Project հետազոտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունը:
Համաձայն ուսումնասիրության՝ նավթի արդյունահանումը կնվազի ավելի արագ, քան ԵՄ-ն կարող է հաղթահարել իր կախվածությունը վառելիքից: Նավթի դեֆիցիտը կավելացնի ճգնաժամի ռիսկը և կսպառնա լայնածավալ թանկացումներով: Փորձագետները Ռուսաստանում և ԽՍՀՄ նախկին հանրապետություններում հանքարդյունաբերության վիճակը բնութագրում են «համակարգված անկում» արտահայտությամբ: Այս երկրներն ապահովում են հումքով եվրոպական երկրների ավելի քան 40 տոկոսը: Աֆրիկայում նավթի արդյունահանումը նույնպես կտրուկ կնվազի հաջորդ տասնամյակում: Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը կարող է սրել շուկայում իրավիճակը՝ նոր նավթային նախագծերում ներդրումների դանդաղեցման պատճառով: Ակնկալվում է, որ խոշոր ընկերությունները կկրճատեն ծախսերը եկող տարվա ընթացքում գրեթե քառորդով (40 միլիարդ դոլարով):
Վերլուծաբանները կանխատեսում են, որ այլընտրանքային էներգիային արագ անցումը ոչ միայն որոշիչ դեր կխաղա կլիմայի փոփոխության դեմ պայքարում, այլ նաև կօգնի խուսափել զարգացող երկրների շուկաներում անկումից: