Վրացական բանակը վերազինվում է համաշխարհային ապրանքանիշերի արտադրության նոր հատուկ սարքավորումներով
3307
Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 00:45
![]() Վրաստանի Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել աշխարհի առաջատար ընկերությունների հետ՝ նոր հատուկ նշանակության սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում Sputnik Georgia-ն: Նշվում է, որ Վրաստանի Զինված ուժերին պատկանող խորհրդային հատուկ տեխնիկան կփոխարինվի ավելի քան 500 միավոր նոր տեխնիկայով: Սա առաջին անգամն է, երբ վրացական զինուժը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ տեխնիկա: Ծրագրի նպատակն է բանակին զինել հատուկ նշանակության նոր սարքավորումներով և ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը: Խոսքը գերմանական MAN, իտալական IVECO և ամերիկյան Ford ապրանքանիշերի ժամանակակից հատուկ տրանսպորտային միջոցների մասին է: Ձեռք բերված տեխնիկայի համար վճարումը կկատարվի փուլային տարբերակով՝ մի քանի տարիների ընթացքում: |

«ՔՊ վստահված անձը մտել է քվեախցիկ»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
2713:06
«Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3513:00
«Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
6712:54
«Հանցագործության մասին հաղորդում». Գոհար Մելոյան
5812:30
«Քարոզչական նյութերով ընտրատեղամաս այցելելն ընտրախախտում է»․ Էդգար Ղազարյան
7512:18
«Ընտրողը լուսանկարել է թիվ 3 թեկնածուի օգտին լրացված քվեաթերթիկը». Տավրոս Սափեյան
6812:12
