Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ»․ Հրայր Թովմասյան

847
Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 13:00
«ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ»․ Հրայր Թովմասյան

«Էն սահմանադրությամբ, որի գրմանը մասնակցել եմ, պետք է սահմանադրական փոփոխությունները ենթարկվեն նախնական սահմանադրական վերահսկողության, ՍԴ-ն այդպիսի նախագիծ չի քննարկել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած նախագծին։

«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, մեծ զսպվածություն ցուցաբերելով, որպես իրավաբան ասեմ՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ»,- հավելեց Թովմասյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։