Չինաստանը պատրաստվում է դոլարային վճարային համակարգերից հնարավոր անջատմանը
![]() Չինաստանը չի բացառում, որ ԱՄՆ-ը, փորձելով մեծացնել պատժամիջոցների տեսքով ճնշումները, կորոշի արգելել օգտագործել դոլարը որպես վճարման միջոց: Այս մասին հայտարարել է Չինաստանի արժեթղթերի վերահսկման հանձնաժողովի փոխնախագահ Ֆան Սինհայը, հայտնում է ТАСС-ը: Սինհայի խոսքով՝ այդ համակարգերից կախվածությունը Չինաստանին խոցելի է դարձնում ԱՄՆ հավանական պատժամիջոցներից: Ըստ նրա՝ Պեկինը պետք է իսկապես պատրաստվի անջատմանը թե՛ Միջբանկային տեղեկատվության փոխանցման, թե՛ SWIFT միջազգային վճարային համակարգից, ինչպես նաև CHIPS Միջբանկային էլեկտրոնային քլիրինգային հաշվարկների համակարգից։ Պաշտոնյան նաև նշել է, որ դոլարի արժեզրկումը կարող է խնդիր առաջացնել Չինաստանի համար: Դրա պատճառով տուժելու են Պեկինի ոչ ֆինանսական ներդրումներն արտերկրում, որոնց ծավալը կազմում է մոտ 2 տրիլիոն դոլար: Դոլարային ակտիվների յուանով փոխարինումը կհանգեցնի արտաքին ֆինանսական ճնշման համահարթեցմանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
