Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՍԴ հարցն է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

917
Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 13:00
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՍԴ հարցն է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ գումարվել է արտահերթ նստաշրջան: Օրակարգում՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն է։

Այսպես, «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների հեղինակած օրինագծի ընդունման դեպքում 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, նրանք են՝ Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

ԱԺ նիստ