Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է միլիոնը
3651
Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 13:05
![]() Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը: Առողջապահության նախարարությունը նաև հրապարակել է մեկ օրում վարակվածների ռեկորդային թիվը, որը կազմում է 54 771 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1206 մարդ։ Սան Պաուլոյում գրանցվել է համավարակի դեպքերի ամենամեծ թիվը՝ 211 658 մարդ, որին հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն՝ համավարակի 93 378 դեպք, մահվան ելքերը՝ 8 595։ Worldmeter կայքի վիճակագրության համաձայն՝ Բրազիլիան Լատինական Ամերիկայում առաջատարն է մահվան ելքերի և հիվանդների ցուցանիշով ու աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կորոնավիրուսով հիվանդների թվով։ |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
