Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Համաձայն հարցումների՝ ամերիկացիներից շատերն աջակցում են բողոքի ցույցերին

2981
Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 10:40
Համաձայն հարցումների՝ ամերիկացիներից շատերն աջակցում են բողոքի ցույցերին

Հարցմանը մասնակցած ամերիկացիների կեսից ավելին հայտնել է, որ աջակցում է մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկան Դերեք Շովինի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերին։ Հարցումն իրականացվել է մասնավոր Quinnipiac University-ի կողմից։ Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 67%-ը կողմ է արտահայտվել ծավալված բողոքի ցույցերին, իսկ դեմ է եղել հարցվածների միայն 28%-ը:

Բացի այդ, հարցվածների 68%-ը համաձայն է եղել, որ «երկրում սևամորթ բնակչության նկատմամբ խտրականությունը լուրջ խնդիր է»: Դեմոկրատների շրջանում հարցվածների 96%-ը համաձայն է այս հայտարարության հետ, իսկ հանրապետականների շրջանում համաձայն են եղել հարցվածների միայն 34%-ը: Հարցվածների կեսից ավելին (57%) աջակցություն է հայտնել Black Lives Matter շարժմանը: