Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանը, Իռլանդիան, Մեքսիկան և Նորվեգիան ընտրվել են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ

3576
Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 15:45
Հնդկաստանը, Իռլանդիան, Մեքսիկան և Նորվեգիան ընտրվել են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է 2021-2022 թվականների Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամներին։ Հնդկաստանը, Իռլանդիան, Մեքսիկան և Նորվեգիան կփոխարինեն Բելգիային, Գերմանիային, Դոմինիկյան Հանրապետությանը, Ինդոնեզիային և Հարավային Աֆրիկային: Այդ մասին են վկայում կազմակերպության Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքները:

Իռլանդիան ստացել է 128 ձայն, Նորվեգիան՝ 130, Մեքսիկան՝ 187, իսկ Հնդկաստանը՝ 184:
Կանադան, որը Եվրոպայի և այլ երկրների մի խմբում մրցել է Նորվեգիայի և Իռլանդիայի հետ, ձայների բավական քանակ չի ստացել: Աֆրիկայից հաղթողը կորոշվի երկրորդ փուլի արդյունքում, քանի որ ո՛չ Քենիան, ո՛չ Ջիբութին չեն ստացել անհրաժեշտ միավորներ: