Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Միացյալ Նահանգներում կվերականգնվի մահապատիժը

3045
Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 19:50
Միացյալ Նահանգներում կվերականգնվի մահապատիժը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը կարգադրել է իրականացնել դաշնային մակարդակով դատապարտված չորս անձանց մահապատիժը: Այս մասին նշվել է Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Դատարանների դաշնային բյուրոյին հրահանգվել է հուլիսի կեսերին և օգոստոսի սկզբին մահապատժի ենթարկել 4 մանկասպանի: Նրանցից երկուսը նաև դատապարտվել են անչափահասներին բռնաբարելու համար։
Դատապարտյալների մահապատիժները նախատեսված են հուլիսի 13-ին, 15-ին և 17-ին, ինչպես նաև օգոստոսի 28-ին: ԱՄՆ դաշնային իշխանությունները 17 տարվա դադարից հետո վերականգնել են մահապատիժը։ 2003-ից ի վեր մահապատժի իրականացման համար գործում էր ոչ պաշտոնական մորատորիումը, քանի որ մահացու ներարկման կանոնները համաձայնեցված չէին: