#COVID_19-ը հիվանդի մոտ մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը
![]() Միջազգային գիտնականների խումբը COVID-19-ի և շաքարային դիաբետի միջև նոր կապ է գտել։ Հետազոտությունը հրապարակվել է The New England Journal of Medicine գիտական հանդեսում: Հետազոտության հեղինակները նշել են, որ COVID-19-ն իսկապես մեծացնում է շաքարային դիաբետի ռիսկը նրանց մոտ, ովքեր նախկինում չեն ունեցել այն: Ըստ նրանց վիճակագրության՝ այս հիվանդությունն ախտորոշվել է կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց 20-30%-ի մոտ: Միևնույն ժամանակ, նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակված մի շարք հիվանդների մոտ առաջացել է շաքարային դիաբետ, ինչպես նաև նախկինում առկա հիվանդությունների բարդություններ, ներառյալ դիաբետիկ կետոացիդոզ և հիպոգլիկեմիկ կոմա, որոնց դեպքում պահանջվում են ինսուլինի մեծ չափաբաժիններ: Բացի այդ, ACE-2 սպիտակուցը, որը պատասխանատու է COVID-19-ի՝ բջիջներ մուտք գործելու համար, ազդում է այն օրգանների վրա, որոնք պատասխանատու են գլյուկոզայի նյութափոխանակման համար։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
