Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ

3137
Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 14:05
Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ

Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ գործարկել են «Արծվի ճանկ» գործողությունը՝ ընդդեմ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ թուրքական ուժերն իրականացնում են օդային և ցամաքային գործողություններ Հյուսիսային Իրաքում կամ Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերի ուղղությամբ։ Նշվում է նաև, որ ինքնաթիռները ռմբակոծել են քարանձավային ապաստարանները, որոնցում եղել են քրդական ուժերը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողությունն Անկարայի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է: