Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայի ավիաընկերությունները դատի են տվել իշխանություններին

4080
Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 10:45
Մեծ Բրիտանիայի ավիաընկերությունները դատի են տվել իշխանություններին

Բրիտանական British Airways, Ryanair և Easyjet ավիաընկերությունները դատի են տվել կառավարությանը, գրում է Bloomberg-ը: Ավիաընկերությունները պահանջում են, որպեսզի իշխանությունները չեղարկեն Մեծ Բրիտանիա ժամանող ուղևորների երկշաբաթյա կարանտինը:
Հունիսի 8-ից երկրում սկսել են գործել նոր կանոններ: Այսուհետ Մեծ Բրիտանիա ժամանողները պետք է նշեն իրենց կոնտակտային տվյալները և ինքնամեկուսացման վայրի հասցեն, որտեղ նրանք 14 օր պետք է մնան պարտադիր կարանտինում, հայտնում է The Telegraph-ը:
Ըստ ավիափոխադրողների՝ կառավարության ծրագիրը «կործանարար ազդեցություն կունենա բրիտանական զբոսաշրջության և ընդհանուր առմամբ տնտեսության վրա, այն կոչնչացնի հազարավոր աշխատատեղեր»: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը վերադառնա հին կանոններին, ըստ որի՝ երկշաբաթյա կարանտինը պարտադիր էր միայն նրանց համար, ովքեր Միացյալ Թագավորություն էին ժամանում «բարձր ռիսկ ունեցող» երկրներից: