Որ երկրների առջև կբացի իր սահմանները Եվրոմիությունը
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոմիության երկրներին կառաջարկվի սկսել սահմանների բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար հուլիսի 1-ից։ Սահմանների բացումը տեղի կունենա փուլերով՝ տարբեր երկրների համար: Բրյուսելը կառաջարկի Եվրոմիության անդամ երկրներին համակարգված մոտեցում ցուցաբերել՝ հիմնված սահմանների մասնակի և աստիճանական բացման վրա, հայտնում է France24-ը: Եվրոհանձնաժողովը հաշվի կառնի նաև այն հանգամանքը, որ որոշ երկրներ արդեն իսկ սկսել են միակողմանի թուլացնել սահմանների վրա վերահսկողությունը: Հիշեցնենք՝ մարտի 17-ի կեսօրից փակվել էին Եվրոմիության արտաքին սահմանները, ինչպես նաև սահմանները Շենգենի՝ առանց վիզայի գոտու ներսում։ Սահմանների փակումը երկու անգամ երկարացվել էր։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36