Բողոքի զանգվածային ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
![]() Բեյրութի կենտրոնում բանակն ու ոստիկանությունը բողոքի զանգվածային ցույցերը ցրելու նպատակով արցունքաբեր գազ և նռնակ են կիրառել, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ ցուցարարները քարեր և պայթուցիկներ են նետել զինվորների վրա: Որոշ հատվածներում ցուցարարները կոտրել են բանկերի և մասնավոր գրասենյակների ցուցափեղկերը: Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն ութ մարդ է վիրավորվել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է օգտագործել ցուցարարների դեմ, որոնք փորձել են գրավել Լիբանանի Կենտրոնական բանկի շենքը: Լիբանանում անկարգությունները նոր թափ են ստանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման հետևանքով. ազգային արժույթի փոխարժեքի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ անկումը 3900-ից հասել է 5000-ի: Հավաքվածները պահանջում են, որպեսզի պաշտոնանկ արվի Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալյամ։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55





