Շվեդիայի նախկին վարչապետի սպանությունը բացահայտվել է 30 տարի անց
Շվեդիայի գլխավոր դատախազ Քրիստեր Պետերսոնն այսօր հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանությունից ավելի քան 30 տարի անց, հաջողվել է գտնել մարդասպանին, գրում է Reuters-ը: Դատախազը հայտնել է, որ Պալմեն սպանվել է դիզայներ Սթիգ Էնգստրյոմի (Stig Engstrom) կողմից։ Պետերսոնը նշել է, որ չեն կարող Էնգստրյոմին մեղադրանք առաջադրել, քանի որ վերջինը մահացել է։ Պետերսոնը հավելել է, որ հետաքննության ժամանակ այդպես էլ չի հաջողվել գտնել զենքը: Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտները չեն պատկանել այն զենքին, որից արձակվել է կրակոցը։ Ավելի քան 10 տարի Շվեդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ուլոֆ Պալմեն գնդակահարվել էր 1986 թվականի փետրվարի 28-ին՝ Ստոկհոլմի կենտրոնում՝ կինոթատրոնից վերադարձի ճանապարհին։ Նա եղել է կնոջ հետ՝ առանց թիկնապահների։ |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36