2020 թվականին գազի համաշխարհային պահանջարկի անկում է սպասվում
![]() 2020 թվականին գազի համաշխարհային պահանջարկը կարող է ընկնել 4%-ով կամ 150 միլիարդ խորանարդ մետրով, որը հանդիսանում է գազի շուկայի պատմության մեջ ամենամեծ անկումը։ Այս մասին նշվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (International Energy Agency, IEA) զեկույցում, հայտնում է Regnum-ը: Նշվում է, որ աշխարհում գազի պահանջարկի վերջին անգամ կտրուկ անկումը եղել է 2009 թվականին, երբ այն նվազել էր 2%-ով։ Ներկա պահին վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականից գազի պահանջարկը կսկսի աստիճանաբար վերականգնվել: Միևնույն ժամանակ, մինչև 2025 թվականը աշխարհում գազի պահանջարկի ամենամեծ աճը կլինի Չինաստանում: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կդառնա գազի շուկայում առաջարկի ամենամեծ աղբյուրը՝ 2019-2025 թվականների ընթացքում: Գազի շուկայում առաջարկի աճի երկրորդ մեծ աղբյուրը կլինի Ռուսաստանը, որին բաժին կհասնի գազի համաշխարհային արտահանման մեկ հինգերորդից ավելին: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
