#COVID_19 կորոնավիրուսի ասիմպտոմ հիվանդները վարակիչ չեն․ ԱՀԿ
![]() Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի՝ COVID-19-ի արձագանքման խմբի ղեկավար Մարիա վան Քերքհովենը՝ լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ, գրում է gazeta-ն։ «Ելնելով մեզ մոտ առկա տվյալներից՝ անհավանական է թվում, որ կորոնավիրուսի ասիմպտոմ հիվանդը կարող է վարակել մեկ ուրիշի։ Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից: Այլ երկրներում վերահսկում են ասիմպտոմ հիվանդներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մարդկանց, և հիվանդության հետագա փոխանցում չենք հայտնաբերել։ Դա շատ հազվադեպ է տեղի ունենում»,- նշել է Քերքհովենը: Սակայն, ինչպես նշել է վան Քերքհովենը, ասիմպտոմ դեպքերը հաճախ սխալմամբ վերագրվում են COVID-19-ի թույլ ընթացքով, ինչպես նաև ատիպիկ կամ դեռևս չբացահայտված ախտանիշներով դեպքերին: Այս դեպքում մարդը վարակիչ է դառնում ախտանիշների ի հայտ գալուց 2-3 օր առաջ: Հիվանդության ասիմպտոմ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ընթացքում ախտանիշների բացակայությունը։ |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
