#COVID_19-ը Չինաստանում հայտնվել է 2019 թվականի օգոստոսին
![]() Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդանոցի կայանատեղիների արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկումը սկսվել է դեռևս 2019-ի օգոստոսին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների տվյալներին։ Նշվում է, որ մասնագետները, ուսումնասիրելով լուսանկարները, պարզել են, որ կայանած մեքենանների քանակը կտրուկ աճել և դեկտեմբերին հասել է գագաթնակետին: Փորձագետները համակարծիք են, որ նրանք հայտնաբերել են քաղաքում տարօրինակ գործընթացների անուղղակի ապացույցներ: Այս ապացույցները հաստատում են այլ գիտնականների վարկածը՝ համաձայն որի, կորոնավիրուսը Չինաստանի հարավում հայտնվել է ավելի վաղ և այն ունի բնական ծագում: Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տվել, որ Baidu որոնողական համակարգում օգտատերերը մեծ քանակությամբ փնտրել են «հազ» և «փորլուծություն» բառերը 2019 թվականի վերջին բռնկված համավարակից 3 շաբաթ առաջ: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
