Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իսպանիայի նախկին թագավորը կասկածվում է կոռուպցիայի մեջ

3363
Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 14:20
Իսպանիայի նախկին թագավորը կասկածվում է կոռուպցիայի մեջ

Իսպանիայի Գերագույն դատարանը հետաքննություն է սկսել կոռուպցիոն գործի առնչությամբ, որին ներգրավված է Իսպանիայի նախկին միապետ Խուան Կառլոս Առաջինը: Հետաքննությունը պարզում է նրա ներգրավվածության չափը կոռուպցիայի մեջ՝ AVE del Desierto արագընթաց երկաթուղու շինարարության ժամանակ, որը միացնում է Սաուդյան Արաբիայի Մեդինա և Մեքքա քաղաքները, հայտնում է Reuters-ը:
Հրապարակման համաձայն՝ գլխավոր հարցը, որին պիտի պատասխանեն իսպանացի դատախազներն այն է, թե արդյոք նախկին թագավորը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մինչև 2014թ․ անձեռնմխելիության առկայությամբ:
Ենթադրվում է, որ միապետը Սաուդյան Արաբիայից 100 միլիոն դոլարի չափով կաշառք է ստացել։